- Գրադարան
- …
- Գրադարան
- Գրադարան
- …
- Գրադարան
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
EduArmenia-ի փորձագիտական դպրոցի այս ուղղության թիրախային խումբը աշակերտներն են: Ծրագրի նպատակն է՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով, զանազան ուսուցողական խմբակների ու հետաքրաշարժ ակումբների միջոցով նպաստել հայ աշակերտների համընդհանրական և արդի աշխարհայացքի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում ամերիկահայ գրող և ուսուցիչ Մարինէհ Խաչատուրը “Գրքարարության արվեստը” խմբակը գործարկեց: Այս խմբակի շրջանակներում աշակերտները սովորում էին գրել զանազան տեքստեր և դրանք վերածել գրական տեքստերի:
Գրական ակումբ խմբակում գրականագետ Արտուշ Մկրտումյանի հետ երեխաները քննարկեցին հայոց էպոսի կերպարները, վերլուծելով նրանց անձնային հատկանիշները և դրանց արտացոլումը հայ հասարակության մեջ:
Բնագետի ակումբ խմբակում «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի անդամ Սիրինե Կոսյանի հետ աշակերտները քննարկեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները և դրանց իրականացման ուղիները Հայաստանում: Առաջիկայում ընթացքի մեջ է նաև «Քննական մտածողություն” խմբակի գործարկումը և «Աշակերտները աշակերտների համար” ծրագիրը, վերջինիս շրջանակներում ԱՄՆ-ի հայ աշակերտները անգլերեն են սվորեցնում հայ աշակերտներին, վերջիններս էլ հայերեն՝ ամերիկաբնակ աշակերտներին:
© 2020 EduArmenia