- Գրադարան
- …
- Գրադարան
- Գրադարան
- …
- Գրադարան
ԶՈՒՄԱԽՄՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ՄԵԿ ԲԱԺԱԿ ՍՈՒՐՃԻ ԿԱՄ ԹԵՅԻ ՇՈՒՐՋ»
ՀԵՌԱՎԱՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Զումախմությունները կրթության բնագավառի մասնագետների ոչ ֆորմալ հանդիպում քննարկումներն են «Մեկ բաժակ սուրճի կամ թեյի շուրջ» հեռավար հարթակում: Գաղափարը ծագեց հերթական վերապատրաստման ժամանակ,երբ վերապատրաստման մասնակիցները ցանկություն հայտնեցին սոցիալական շփումը շարունակել հեռավար հարթակում ոչ ֆորմալ միջավայրում: Այսպես զումախմությունները դարձան ամենամսյա հանդիպումներ՝ միավորելով հայկական ողջ կրթական միջավայրի ներկայացուցիչներին ՝ մեկ բաժակի գաղափարի շուրջ: Զումախմությունների քննարկման թեմաները տարբեր են եղել՝ սկսած «Ինչպես հաղթահարել հեռավար կրթության հոգեբանական խնդիրները» մինչև «Փոփոխության տեսություն»: Զումախմությունների կարգախոսն է՝ «Մենք կանք, որովհետև Դուք կաք», որը աֆրիկյան Ուբունտու փիլիսոփայության կարգախոսն է: Այս կարգախոսը ցույց է տալիս, որ EduArmenia-ն ստեղծվել է, քանզի հայկական կրթական միջավայրը ուներ ծրագրի կարիքը:
© 2020 EduArmenia