- Գրադարան
- …
- Գրադարան
- Գրադարան
- …
- Գրադարան
- ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
EduArmenia-ն իրականացնում է ծրագրեր, որոնք, օգտագործելով Սփյուռքի գիտակրթական ներուժը, նպատակաուղղված են ՀՀ և ԱՀ գիտակրթական համակարգերի զարգացմանը: Ծրագիրը աշխատում է երկու ուղղություններով՝
EduArmenia փորձագիտական դպրոցը
մի հարթակ է, որտեղ տեղի է ունենում ուսուցիչների, դպրոցական կրթական գործընթացը կազմակերպողների և աշակերտների վերապատրաստման, համատեղ պլանավորումների և փորձի փոխանակման ծրագրեր:
EduArmenia-ի Հայկական Ազատ Հեռավար Համալսարանը
ներկայացնում է ծրագրի երկրորդ ուղղությունը: Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ դասախոսություններ և փորձի փոխանակման ծրագրեր: Այս ծրագրի շրջանակներում իրենց դասախոսություններով և փորձի փոխանակմամբ հիմնականում հանդես են դալիս Սփյուռքի հայ մտավորականները, իսկ լսարանը ՀՀ և ԱՀ համալասրանական և գիտական շրջանակի երիտասարդ հետազոտողները և ուսանողներն են:
Ծրագրերի թիրախային խմբերը՝ ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ, աշակերտներ և ուսանողներ:
Ծրագրերը իրականացվում են և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ժամանակահատվածով:
EduArmenia -ի ծրագրերը կրում են կամավորական բնույթ, և ծրագրերի խոսնակները կամ մասնակցիները որևէ գումար չեն ստանում կամ վճարում ծրագրերին մասնակցելու համար:
© 2020 EduArmenia