
- Գրադարան
- …
- Գրադարան
- Գրադարան
- …
- Գրադարան
- ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
EduArmenia ծրագրի հիմնադիրներն են պ.գ.թ .,դոցենտ Լիլիթ Մկրտչյանը և Կրթության միջազգային փորձագետ Սեդա Քոչարյանը: Ծրագրի համահիմնադիրներին միավորել է հայկական գիտակրթական համակարգը զարգացնելու երազանքը: Այս երազանքի իրականացման առաջին քայլերը եղան ուսուցիչների և դասախոսների համար համահիմնադիրների ջանքերով կազմակերպված անվճար վերապատրաստումները ՀՀ և ԱՀ: Երազանքի ու մտորումների ծնունդը եղավ EduArmenia ծրագրի ծնունդը, որը միտված է աշխարհասփյուռ հայության գիտակրթական ներուժը միավորելու՝ ի բարօրություն ՀՀ և ԱՀ զարգացման:
Լիլիթ Մկրտչյան
հիմնադիր
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ. Բարձրագույն կրթություն ստացել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, վերապատրաստվել Ավստրիայում և Բեռլինի Հումբոլդի համալսարաններում: Աշխատել է «Հայ ասպետ» մանկապատանեկան կրթադաստիարակչական հեռուստահաղորդում-հիմնադրամում՝ որպես պատմության փորձագետ, Ֆինանսաբանկային քոլեջ-հիմնադրամում՝ որպես պատմության դասախոս, ղեկավարել «Շիրակացու Ճեմարան» միջազգային գիտակրթական հիմնադրամի Հասարակական գիտությունների ամբիոնը: Որպես փորձագետ՝ համագործակցում է նաև գնահատման և թեստավորման կենտրոնի հետ: Ղեկավարում է «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն: Հեղինակ է դասախոսության նյութերի, պատմության այլընտրանքային դասագրքի, չորս ուսումնամեթոդական ձեռնարկների, երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների, նաև մեկ մենագրության հեղինակ է:
Սեդա Քոչարյան
հիմնադիր
Կրթության միջազգային փորձագետ, պատմաբան: 2001-2007 թթ. սովորել է ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետում, ստանալով պատմության մագիստրոսի կոչում,այնուհետև կրթությունը շարունակել է Գերմանիայի Լյուդվիգսբուրգի Մանկավարժական համալսարանի և Եգիպտոսի Հելվանի համալսարանի «Կրթության միջազգային կառավարում» ֆակուլտետների համատեղ մագիստրոսական ֆակուլտետում՝ ստանալով կրթության միջազգային փորձագետի մագիստրոսական կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի «Քվանտ» վարժարանում՝ որպես հասարակագիտական առարկաների ուսուցիչ, ապա աշխատել Դիլիջանի կենտրոնական դպրոցում: 2017թ. Աշխատանքային գործունեությունը շարունակել է Մոսկվայի Երիտասարդ Քաղաքագետների դպրոցում՝ որպես միջազգային բակալավրիատ ծրագրի համակարգող, 2019թ. օգոստոսից մինչ այժմ աշխատում է Չինաստանի Գուանչժոու քաղաքի միջազգային դպրոցների համակարգում:
© 2020 EduArmenia