- Գրադարան
- …
- Գրադարան
- Գրադարան
- …
- Գրադարան
- ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Դեռևս 2017թ. «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի ջանքերով, որի հիմնադիրն է Լիլիթ Մկրտչյանը, իրականացվեցին առաջին անվճար վերապատրաստումները մի խումբ ուսուցիչների համար: Վերապատրաստման հիմնական թեման դպրոցական կրթության նորարար մեթոդներն էին:
2018թ. ամռանը EduArmenia ծրագրի համահիմնադիրները անցկացրեցին անվճար եռօրյա վերապատրաստումներ ՀՀ և ԱՀ ուսուցիչների համար: Վերապատրաստման մասնակիցների հետադարձ դրական կապը քաջալերեցին համահիմնադիրներին՝ կազմակերպելու նոր վերապատրաստումներ և ընդարձակելու վերապատրաստող մասնակիցների շրջանակը: 2019 թ. մայիսին Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ եռօրյա վերապատրաստում Արցախի Քաշաթաղի շրջանում: 2019 թ. հուլիսին կազմակերպվեցին երեք տարբեր թեմաներով մեկօրյա վերապատրաստումներ: Առաջին վերապատրաստումը անցկացվեց Երևանի դպրոցներից մեկում, մյուս երկու վերապատարսատումները՝ Երևանի պետական համալսարանում: Ընդ որում՝ երկու վերապատրաստումների թիրախային խմբերը ուսուցիչներն էին և դպրոցների ադմինիստրատիվ կազմի ներկայացուցիչները, իսկ մեկ վերապատրաստման թիրախային խումբը դասախոսներ էին: Ուսուցիչների վերապատրաստման թեմաները նվիրված էին 21-րդ դարի կրթական մարտահրավերների և դասավանդման նորարար մեթոդներին: Դասախոսների վերապատրաստման թեման գիտական հետազոտման մեթոդների և ակադեմիական գրագիտության հիմունքներին էին վերաբերում: Այս երեք վերապատրաստումներին մասնակցեց մոտ 80 մասնագետ: Այս վերապատրաստումների վերլուծությունը ակնհայտ ցույց տվեց, որ երկու մասնագետների ջանքերը բավարար չեն ողջ հայկական կրթական համակարգը բարեփոխելու համար, և անհրաժեշտ են օժանդակող ուժեր: Այսպես ձևավորվեց աշխարհասփյուռ հայության գիտակրթական ներուժը մեկտեղելու և ի նպաստ ՀՀ և ԱՀ գիտակրթական համակարգերի ձևավորման կիրառելու գաղափարը:
2019 թ. աշնանը «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի հիմքի վրա մեկնարկեց EduArmenia հայ կամավորների գիտակրթական ծրագիրը:
© 2020 EduArmenia