
- Գրադարան
- …
- Գրադարան
- Գրադարան
- …
- Գրադարան
- ԾՐԱԳՐԻ ԹԻՄ
Կամավորներ
Անի Հովհաննիսյան
EduArmenia-ի ծրագրերի համակարգող, տեխնիկական հարցերի պատասխանատու: 2006-2010 թթ. սովորել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, մագիստրատուրան 2011-2013 թթ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում, Սոցիոլոգիա և մանկավարժություն բաժնում: 2011թ.-ից «Սպասիր ինձ»հեռուստանախագծի Արցախի Հանրապետության ներկայացուցիչ-կամավոր, 2012թ.-ից «Արցախակերտում» հկ-ի խորհրդի անդամ, 2013թ.-ից «Հայապատում» հկ-ի հիմնադիր անդամ, քարտուղար, 2014թ.-ին «Ոչ ցեղասպանություններին» հայ-եզդիական քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ, արցախյան ծրագրերի համակարգող, 2015թ. «Ազգայինի հետքերով» քաղաքացիական նախաձեռնության արցախյան ծրագրերի համակարգող:
2009-2015 թթ․-ին դասավանդել է Արցախի Քաշաթաղի շրջանի Շալուայի և Մովսեսաշենի դպրոցներում, 2019թ․-ից մինչ այժմ աշխատում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Հասարակական գիտությունների ամբիոնում:
Լուսինե Դաշյան
Նախագծերի կազմակերպիչ, համակարգող։ 2014-2018թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետի կառավարման բաժնում։ Մագիստրոսական կրթությունը շարունակել է «Նախագծերի կառավարում» ուղղությամբ` 2018-2020 թթ․ սովորելով ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի համատեղ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական երկամյա ծրագրով, որի մեկ տարին սովորել է հենց Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում։ Գործունեությունը ծավալում է ՏՏ ոլորտում։
2016 թ․-ից որպես կամավոր մասնակից է եղել «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի տարբեր միջոցառումներին։ Ներկայումս հանդիսանում է ՀԿ-ի անդամ և տարբեր նախագծերի համակարգող։
Ամալյա Վարդանյան
EduArmenia նախաձեռնության կամավոր է, համակարգում է արդի մանկավարժական գրականության թարգմանության խումբը: Նրա ջանքերով հայերեն են թարգմանվել մի շարք մեթոդներ և հոդվածներ:
Ամալյան տարրական դասարանների ուսուցիչ է: 2001թ. մասնակցել է Քեմբրիջ Երևան քույր քաղաքներ ասոցիացիայի կողմից կազմակերպված Բոստոնի Մասաչուսեթս նահանգում կայացած ուսանողական փոխանակման ծրագրին: 21 օր շարունակ ուսումնասիրել է թերթի խմբագրություն /QuarkExpress/, այցելել է Բոստոն Գլոբ թերթի խմբագրություն, Բելմոնտի և Արլինգտոնի դպրոցներ, Հարվրդի համալսարան: Վերադառնալուց հետո մինչ օրս հանդիսանում է Երևան Քեմբրիջ քույր քաղաքներ ասոցիացիայի կրթական գծով համակարգողը: Գերազանց առաջադիմության համար ընդգրկվել է Շարմ Էլ Շեյխում կայացած Երիտասարդական ֆորումին՝ Youth speak we listen /սեպ. 1-3/, որի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարակին: 2007թ.-ի օգոստոսի 7-18-ը մասնակցել է Նորֆոլկում /Մեծ Բրիտանիա/ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված Diversity երիտասարդական ֆորումին:2007թ-ին աշխատել է IAB կենտրոնում որպես անգլերենի դասախոս: 2011-ից մինչ օրս աշխատում է Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ. 154 հիմնական դպրոցում, որպես դասվար, նաև հանդիսանում է նույն դպրոցի արհմիութենական կոմիտեի նախագահ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հայկանուշ Ղևոնդյան
Հայկանուշ Ղևոնդյանը EduArmenia -ի կամավորներից է: Նա մասնագիտությամբ պատմաբան-աստվածաբան է: Աշխատում է ք. Երևանի Ալ. Բլոկի անվան հմ. 122 հիմնական դպրոցուն որպես Պատմության և հասարակագիտության ուսուցիչ: Լինելով հումանիտար բնագավառի մասնագետ սիրում է ինտեգրել ՏՀՏ բնագավառի նորամուծությունները հասարակագիտական առարկաների դասավանդման մեջ՝ ուսումնառությունը դարձնելով հետաքրքիր և գրավիչ սաների համար: Մասնակցել է տեղական (ԾԻԳ, ԿՏԱԿ) և միջազգային կառույցների( ՄԱԿ) կողմից կազմակերպված զանազան վերապատրաստումների: Այժմ հանդիսանում է EduArmenia -ի պարտադիր պետական վերապատրաստման ՏՀՏ բաժնի վերապատրաստող: Իր համբերատար, հոգատար և պահանջկոտ վերաբերմունքով միանգամից արժանացավ EduArmenia-ի մեծ լսարանի սիրուն:
© 2020 EduArmenia